7658 դիտում
22:27 28-06-2018
Աշոտյանը դիմելու է Բունդեսթագի գործընկերներին Ադրբեջանին զինտեխնիկա մատակարարելու լուրերի շուրջ պարզաբանում ստանալու համար
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը անդրադարաձել է գերմանական և ադրբեջանական մամուլում տարածված այն տեղեկություններին, որ գերմանական Rheinmetall ընկերությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ ստորագրել է մտադրությունների հուշագիր ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին։
Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ տվյալ ընկերությունը հանդիսանում է ռազմական տեխնիկայի խոշոր արտադրող և նման գործարքը, եթե կյանքի կոչվի, խախտում է հակամարտության գոտիներ զինտեխնիկայի մատակարարման գերմանական օրենսդրությունը և միջազգային պարտավորությունները։
«Որպես Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար մոտ օրերս պաշտոնապես դիմելու եմ ԳԴՀ Բունդեսթագի գործընկերներին տվյալ հարցով պարզաբանում ստանալու և իրենց ուշադրությունը սույն խնդրին հրավիրելու համար։
Ադրբեջանի ռազմատենչ և հայատյաց քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի խթանման տեսակետից նման գործարքը նպաստում է Հարավային Կովկասում անկայունության ավելացմանը»,- գրել է Աշոտյանը:
Նմանատիպ նյութեր
2398 դիտում
09:15 27-06-2014
Ռուսաստանը Ադրբեջանին է մատակարարելու նոր զինտեխնիկա․ ՀԺ
Այս բաժնից
721 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
700 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար