3372 դիտում
23:29 29-06-2018
Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ հարուցված քրգործից անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել դատարան
Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեկ մեղադրյալի՝ Երևանի բնակիչ Ա.Իսոյանի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին:
2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, մի խումբ անձինք «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենաներով ժամանել են Կ.Ուլնեցու փողոց, որտեղ քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում մասամբ փակել էին ավտոճանապարհի երթևեկելի հատվածը: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, մահակներով իջնելով ավտոմեքենաներից, տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել, մահակներով հարվածել «Մերսեդես բենս», «Նիվա» և «Նիսան Ֆուգա» մակնիշի ավտոմեքենաներին: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել կատարված խուլիգանությանը մասնկացություն ունեցած անձանցից մեկի ինքնության վերաբերյալ, ով Երևանի բնակիչ է՝ Ա.Իսոյան: Վերջինս, ըստ քրեական գործի տվյալների, մահակով հարվածել է «Մերսեդես բենս», ապա՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների ապակիներին:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Ա.Իսոյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս մասով քրեական գործն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան։
Նախաքննության փուլում գտնվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ տեղի ունեցած միջադեպին մասնակցություն ունեցած մյուս անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտե
[/b]
Նմանատիպ նյութեր
35019 դիտում
22:41 22-05-2018
Կ.Ուլնեցի փողոցում տեղի ունեցած բռնությունների գործով մեկ անձ ձերբակալվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
913 դիտում
22:16 03-02-2025
Պապիկյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր ՊՆ նախարարին
658 դիտում
22:11 03-02-2025
Քննարկվել է քաղաքաշինության ոլորտում օրենսդրության պահանջների ներդաշնակեցման հարցը ԵԱՏՄ շրջանակում
1267 դիտում
22:02 03-02-2025
Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները (մաս 2)