211652_close_icon
views-count5868 դիտում article-date 16:02 30-06-2018

Բակո Սահակյանն ընդունել է Մանե Թանդիլյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին և նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հանդիպմանը, որին մասնակցել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր