211652_close_icon
views-count32444 դիտում article-date 17:15 01-07-2018

Ֆրանսիայում հայտնի հանցագործն ուղղաթիռով փախուստի է դիմել բանտից

Ֆրանսիայում հայտնի հանցագործ, ավազակապետ Ռեուդան Ֆայիդին հաջողվել է փախուստի դիմել բանտից , հաղորդում է Le Parisien թերթը։ Նշվում է, որ Ֆայիդը բանտից փախել է ուղղաթիռով, իսկ այդ գործում նրան օգնել են նրա 3 զինված հանցակիցները։ Ուղղաթիռը հայտնաբերվել է Փարիզից ոչ հեռու գտնվող Գոննես փոքրիկ քաղաքում՝ այրված վիճակում։ Ոստիկանությունը ենթադրում է, որ հանցագործները հետքերը վերացնելու համար հրդեհել են ուղղաթիռը, որը գրանցված էր Բելգիայում, և ավտոմեքենայով շարունակել իրենց փախուստը։ Հայտնի հանցագործը 2013 թվականին նույնպես փախուստի էր դիմել բանտից։ Այն ժամանակ նա մի քանի նռնակով պայթեցրել էր բանտի դարպասները և անվտանգության աշխատակիցներից մի քանիսին պատանդ վերցրել։ Վերջինս նաև հայտնի է որպես Իսլանդիայում կատարված ամենախոշոր գողություններից մեկի հեղինակ, որի ժամանակ նա փախուստի էր դիմել հենց վարչապետի ուղղաթիռով։

Նմանատիպ նյութեր