211652_close_icon
views-count4099 դիտում article-date 22:32 02-07-2018

Տեղի է ունեցել «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2018 թվականիհունիսի 22-ից հուլիսի 1-ը կայացավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը: Կարապի Լճի տարածքում, Փոքր Թատրոնում, Սյունիքի մարզի Տաթևի վանքի և Գորիսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքներում կայացան ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր,վարպետության դասեր, արշավներ, ուխտագնացություններ։Այս տարի հազարից ավել հայտերից փառատոնում ընդգրկվել են 13 երկրներից 28 ֆիլմ, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող հյուրեր, ովքեր ներկայացան հետևյալ ծրագրերով՝ Յուրի Մեչիտով, լուսանկարիչ, Վրաստան՝ «Փարաջանովի և Թբիլիսի Ֆենոմենը» Փառաջանովի լուսանկարիչ և մտերիմ ընկերը կիսեց իր հուշերը կադրից դուրս։ Ղևոնդ Վարդապետի Հովհաննիսյան,(Հայ Երուսաղեմ) ՝ «Օրհնված Սուրբ Կրակը, որը չի ցուցադրվի TV – ով»։ Վարդապետը ներկայացրեց իր հեղինակային ֆիլմը և պատմեց Երուսաղեմի այն իրողությունների մասին, որոնք չեն ցուցադրվում հեռուստատեսությամբ։ Դմիտրի Լիցով, հոգեթերապևտ, Լատվիա՝ «Ինչպես ապրել՝ ապրելով» Ինչպե՞ս ապրել ամբողջական, և ոչ թե թվացյալ կյանքով, այս և այլ կարևոր հարցերի պատասխաները հանդիսատեսը մտորեց լատվիացի հյուրի հետ։ Դմիտրի Բրիկման, լուսանկարիչ, լրագրող, Իսրայել՝ «Տեսնել մարդուն» Երևանում, թե մարզայաին կիոճամբարում մասնակիցները քննարկումներ կազմակերպեցին Բրիկմանի հետ, ինչպես նաև ցուցադրվեցին լուսանկարչի ֆոտոթարգմանություն ձևաչափով ֆիլմերը: Օնդրեյ Կամենիցկի, Չեխիա՝ «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն՝ Օնդրեյ Կամենցկին ներկայացրեց ներառական մշակութային ծրագրերի կարևորությունը, կիսեց հանդիսատեսի հետ իրենց մեծ փառատոնի փորձառությունը, ինչպես նաև բաժնեց հատուկ ձեռնակրկներ մեծ և փոքր փառատոներ կազմակերպելու համար։ Փառատոնի շրջանակներում կայացավ «Հավատ՝ Հարց թե Պատասխան» խորագրով հանդիպում, խոսնակներ՝Դմիտրի Բրիկման (Լուսանկարիչ- Թել Ավիվ) Ղևոնդ Վարդապետ (հոգևորական-Երուսաղեմ) և Դմիտրի Լիցով (հոգեթերապևտ-Ռիգա)։ Օլհա Վոզնա, Իտալիա՝ «Կրոնն այսօր» ֆիլմերի փառատոնի կազմակերպիչը ներկայացրեց իր նկարահանած վավերագրական ֆիլմը, ինչպես նաև պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հայ երիտասարդ ռեժիսորների հետ, թե ինչպես ներգրավեն Իտալիայու կազմակերպվող փառատոնում և ներկայացվեն հայկական ֆիլմերը: Ցուցադրվեցին նաև այլ միջազգային ֆիլմեր և կազմակերպվեցին քննարկումներ ռեժիսորների հետ՝ Ջոն Էսկուդերի /Իսպանիա/, Միրաբբաս Խոսրովինեժադ /Իրան/ և Եգոր Օդինցովի /Ռուսաստան/։ Փառատոնի շրջանակներում տեղի ունեցան նաև հայ –իրանական ծրագրեր՝ «Խաղաղության կամուրջ» և «Հետադարձ հայացք» խորագրերով։ 2018 թվականին ֆրեկո փառատոնում ընդգրկված 28 ֆիլմերն էլ ճանաչվեցին հաղթանակված, քանի որ 5-րդ հոբելյանական փառատոնը տոնական էր բոլորի համար, փառատոնի նախընտրական փուլը շնորհել էլ դրանք ըստ ֆրեսկոյի անվանակարգերի: 28 ֆիլմերը նախանտական փուլ անցել էին 2000 –ից ավելի հայտադիմումներից խստորեն ընտրվելով: 5 –րդ հոբելյանական փառատոնի բոլոր 28 ֆիլմերը խստորեն գնահատվել էին նախընտրական հանձնախմբի կողմից: Փառատոնի հաղթանակած ֆիլմերն էին՝ 1. Ավարտ –Իրան – Սաեեդ Նաղավիան – Լավագույն ուղերձ «Խաղաղություն» 2. Ֆորուզան- Իրան – Միրաբբաս Խոսրավինեզհադ- Լավագույն ուղերձ Մե րօրերի հերոսը 3. Աղեղնավոր –Իրան- ՄեյսամԲաբաեի- Լավագույն ուղերձ Քաջություն 4. Սաադի ձիթապղի ծառը –Իրան- Ահմադ Զաիյերի- Լավագույնուղերձ Խաղաղություն 5. Կուպալ –Իրան- ԿազեմՄելլաիե- Լավագույն ուղերձ- Հույս 6. Դու վոլեյբո՞լ ես-Իրան- Մոհամմադ Բախշի- Լավագույն ուղերձ Խաղաղություն 7. Տարբերություն- Ուզբեկիստան-Դանտե Ռուստավ- Լավագույն ուղերձ- Մարդասիրություն 8. Ուխտագնացություն –Դոմինիկիան Հանրապետություն- Կատհերինա Բաուտիտա-Լավագույն ուղերձ Հավատ 9. Էկրանային կովբոյ-Ֆրանսիա-Մարգան Գուերինգ- Լավագույն ուղերձ- Մեր օրերի հերոսը 10. Բառ-Իսպանիա-Ջոն Եսկուդեր- Լավագույն ուղերձ Սեր 11. Ասսիա- Մարոկկո, Ֆրանսիա-Զաիրի- Լավագույն ուղերձ Խաղաղություն 12. Բարձունքից-Իսպանիա-Դաուն Վեստլելք- Լավագույն ուղերձ Խաղաղություն 13. Ես փնտրում եմ քեզ հեռավոր իմ ընկեր –Ռուսաստան – Աննա Սոկոլովա- Լավագույն ուղերձ Սեր 14. Քույրերը-Ռուսաստան- Նիկիտա Անիսկին- Լավագույն ուղերձ Մեր օրերի հերոսը 15. Իզոլդա-Ռուսաստան-Նատալիա Լեբեդեվա-Լավագույն ուղերձ Մարդասիրություն 16. Հույսը- Ռուսաստան-Արտյոմ Օսկին – Լավագույն ուղերձ Մարդասիրություն 17. Ջութակ- Ռուսաստան, Իսրայել, Չեխիա, ԱՄՆ- Եգոր Օդինցով-Լավագույն ուղերձ Խաղաղություն 18. Ոչ մեկը-Ռուսաստան- Ալեքսանդր Տյուտրյումով-Լավագույն ուղերձ Սեր 19. Մայքլ- Լատվիա-Էդգարս Սկուքինս-Լավագույն ուղերձ Քաջություն 20. Սպառում –Ռուսաստան-Ալեքսանդր Անդրեեվ –Լավագույն ուղերձ Սեր 21. Ահազանգ-Ռուսաստան –Ալեքսանդր Գոխ- Լավագույն ուղերձ-Սեր 22. Նոդի, իմ սփոփանքն ու վիշտը-Իտալիա- Օլհա Վոզնա- Լավագույն ուղերձ- Մարդասիրություն 23. Մտորեք- Հայաստան-Միքայել Նազարենկո- Լավագույն ուղերձ Մեր օրերի հերոսը 24. Տող չկա- Հայաստան- Ալբերտ Խուդոյան – Լավագույն ուղերձ Հույս 25. Որտեղ է երջանկությունը –Հայաստան –Նվեր Հովհաննիսյան –Լավագույն ուղերձ Մեր օրերի հերոսը 26. Ախթալայի Սբ. Աստվածածի –Հայաստան- Աշոտ Գևորգյան –Լավագույն ուղերձ –Հավատ 27. Նետում –Իրան- Մեյսամ Բաբաեի- Լավագույն ուղերձ- Հավատ 28. Թռչյունը- Ռուսաստան- Բաշկակով Կսենիա- Լավագույն ուղերձ Սեր Փառատոնի կազմակերպիչներն են՝ «Ծիածան» սոցիալակամ Հկ, «Ֆորմիկա» Արտ ընկերությունը։ Փառատոնի պետական աջակիցներն էին՝ ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը։ Փառատոնի գլխավոր աջակիցն էր՝ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր