4288 դիտում
19:43 03-07-2018
Խաչատրյանի անվան տրիոյի ձայնասկավառակի շնորհանդեսը՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում
Հուլիսի 3-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Խաչատրյանի անվան տրիոյի ձայնասկավառակի շնորհանդեսը։ Այն ձայնագրվել է 2017 թվականին Մոսկվայում, թողարկվել է 2018 թվականին։
Այս տարվա ապրիլի 28-ին խտասալիկը ներկայացվել է Մալթայում։ Այն ներառում է Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի եւ մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։ Ձայնասկավառակը թողարկվել է հեղինակավոր Sony Classics-ի կողմից։
Ինչպես նկատեց տուն-թանգարանի տնօրեն, տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, ձայնասկավառակում ներառված է 14 ստեղծագործություն, որից 7-ը մեր մեծ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի եւ Առնո Բաբաջանյանի գործերն են, եւս 7-ը՝ Մալթայի կոմպոզիտորական դպրոցի վառ ներկայացուցիչ Ալեքսեյ Շորի։
Խաչատրյանի անվան տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանի խոսքով` խտասալիկում երեք կոմպոզիտորների գործերն օրգանիկ են համադրված: «Մալթայում ենք ծանոթացել Շորի հետ: Նրա գործերը մեծամասամբ համերգներին էինք հնչեցնում, բայց, ի վերջո, ձայնագրեցինք»,- ասաց նա:
Ալեքսեյ Շորը, անդրադառնալով ձայնասկավառակին, նշեց, որ անսահման ուրախ է, որ իր երաժշտությունը միեւնույն ձայնասկավառակի մեջ հնչում է Խաչատրյանի ստեղծագործությունների կողքին։
Նմանատիպ նյութեր
3916 դիտում
16:01 08-10-2016
Խաչատրյանի անվան լարային քառյակը ելույթ ունեցավ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում
1550 դիտում
13:12 10-10-2021
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում երեկոյան կհնչեն Մոցարտի ստեղծագործությունները
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»