8966 դիտում
21:14 03-07-2018
Բաքուն Ադրբեջանում անցկացված խորհրդաժողովի ռուս մասնակիցներին վերագրել է մտացածին բարձր պաշտոններ
«Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն Ադրբեջանն է» թեմայով Ադրբեջանում անցկացված խորհրդաժողովի ռուս մասնակիցներին ադրբեջանցիները փորձել են ծանր կշիռ տալ՝ նրանց վերագրելով մտացածին և բարձր պաշտոններ: «[url=https://armenpress.am/arm/news/939773.html]Արմենպրես[/url]»-ի հաղորմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
«Խորհրդաժողովին հավաքվել են մի խումբ մարգինիալ փորձագետներ, որոնց Բաքուն փորձել է մաքսիմալ ներկայացնել որպես «Կրեմլի ձայն»: Դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Փորձ են արել նաև այդ մարդկանց կշիռն ավելացնել: Պետդումայում կոմիտեներից մեկի փոխնախագահին ներկայացրել են որպես Պետդումայի փոխնախագահ, իսկ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին էլ՝ որպես Պետդումայի նախագահ»,-ասաց Էլիբեգովան ու հավելեց, որ ռուսական արտաքին քաղաքականության մեջ որևէ բան չորոշող մարդկանց փորձել են ներկայացնել որպես ծանրակշիռ դեր ունեցողների:
Անդրադառնալով խորհրդաժողովի անցկացման վայրին՝ փորձագետը նշեց, որ դա նույնպես հատուկ է ընտրվել: Խորհրդաժողովն անցկացվել է ադրբեջանական փոքր գյուղերից մեկում՝ Չոջուխ Մարջանլիում, որն ապրիլյան պատերազմից հետո է կառուցապատվել: Ալիևն այդ փոքր գյուղի համար ծախսել է միլիոնավոր դոլարներ՝ որպես մեծ ռեյտինգային ձեռքբերում ընտրություններից առաջ: Հայկական դիրքերի նշանառության տակ գտնվող այդ գյուղում գրեթե բնակիչ չկա: Սակայն սակավաթիվ մարդկանցով բնակեցված այդ գյուղի համար ծախսվել է մեծ գումար, կառուցապտում է իրաիկանացվել: Ցանկացած մանր գործի, օրինակ, փոստի շենքի բացմանը մեծ հնչեղություն են տվել: Անցկացման վայրը ընտրել էին այդ թեման ևս մեկ անգամ շահարկելու համար:
Խորհրդաժողովի ընթացքում փորձել են առաջ մղել Ադրբեջանի համար շատ ցանկալի, սակայն հնարած տեսակետներ, թե Հայաստանը պետք է զիջի 5 շրջանները:
Նմանատիպ նյութեր
2467 դիտում
14:14 03-06-2014
Ադրբեջանում ՌԴ դեսպանը կոչ է արել ադրբեջանաբնակ ռուսներին բարձր պաշտոններ զբաղեցնել
1134 դիտում
21:56 23-03-2014
Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ խորհրդաժողովի մասնակիցներին
Այս բաժնից
988 դիտում
21:18 28-12-2024
Պուտինը Տոկաևի հետ քննարկել է ադրբեջանական ինքնաթիռի միջադեպի մանրամասները
1138 դիտում
20:55 28-12-2024
Կիևը կաջակցի Բաքվին ստեղծված իրավիճակում․ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
973 դիտում
20:33 28-12-2024
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել