211652_close_icon
views-count1134 դիտում article-date 21:56 23-03-2014

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ խորհրդաժողովի մասնակիցներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Ստեփանակերտում մեկնարկած ՀՅԴ միջմարմնական խորհրդաժողովի մասնակիցներին: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը պահանջված է համարել նման հանդիպումները եւ երախտագիտություն հայտնել ներկաներին` միջազգային տարբեր ատյաններում արցախյան հիմնախնդրի օբյեկտիվ ներկայացման, Արցախի միջազգային ճանաչման, տարբեր պետությունների հետ կապերի հաստատման ու ամրապնդման, հանրապետության զարգացման եւ զորացման ուղղությամբ նրանց հայրենանվեր գործունեության համար: Հանդիպման ընթացքում նախագահ Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեության համար Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանին պարգեւատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Նմանատիպ նյութեր