211652_close_icon
views-count5647 դիտում article-date 22:02 04-07-2018

Աշոտ Հակոբյանն ընդունել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հուլիսի 4-ին ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ առաջիկայում Արցախի Հանրապետութուն կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր, երկկողմ համագործակցության վերաբերյալ նոր հուշագրի ստորագրման մանրամասներ։ Լևոն Գրիգորյանը Աշոտ Հակոբյանին ներկայացրեց համատեղ գործունեությամբ իրականացված մի շարք ծրագրեր՝ նշելով, որ տրանսպորտի, կապի, հեռահաղորդակցության ոլորտներում մշտապես աշխատել են սերտ համագործակցությամբ։ Անդրադառնալով նոր հուշագրի ստորագրման և առաջիկա համագործակցության առաջնահերթություններին՝ կարծիքներ փոխանակվեցին ուղևորափոխադրումների, տաքսի ծառայությունների, կապի և հեռահաղորդակցության ոլորտներում գործակցության խորացման անհրաժեշտության շուրջ։ Կողմերը բավարար գնահատեցին նախկին հուշագրի շրջանակներում իրականացված աշխատանքները և համոզմունք հայտնեցին, որ առաջիկա գործակցությունը կլինի առավել ընդգրկուն և արդյունավետ։

Նմանատիպ նյութեր