Թբիլիսիում հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է Վրաստանի նախագահի փեսան
Թբիլիսիում այսօր՝ հուլիսի 6-ին, զինված հարձակում է տեղի ունեցել երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսայի՝ Մինդիյա Գոգոչուրիի դեմ: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/world/20180706/1524056807.html] РИА Новости-[/url]ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գոգոչուրիին հրազենային վնասվածքներով տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ այս պահին վիրահատում են:
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ներքին գործերի նախարարությունն արդեն հետաքննություն է սկսել: Կատարվածի մանրամասները դեռևս անհայտ են:
Աղբյուրը նշում է, որ Գոգոչուրին Վրաստանի առաջին տիկնոջ՝ առաջին ամուսնությունից ծնված դստեր քաղաքացիական ամուսինն է: