Սոչի-2014. կանադուհի մարզիկը վայր է ընկել և ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է
Կանադուհի ֆրիսթայլեր Յուկի Տսուբոտան սկի-սլոուպսթայլի եզրափակիչ մրցումների ժամանակ ծանր վնասվածքներ է ստացել: Հնարքներից մեկի կատարման ժամանակ մարզիկը վայր է ընկել գլխի վրա և անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց:
Նշենք, որ այդ մրցակարգում ոսկե մեդալը նվաճեց Տսուբոտայի հայրենակից Դարա Հոուելը: Տսուբոտան զբաղեցրել է 6-րդ տեղը: