Մոսկվայում վրաերթի է ենթարկվել իրավապաշտպան և այլախոհ Սերգեյ Գրիգորյանցը
Մոսկվայում վրաերթի է ենթարկվել խորհրդային տարիների այլախոհ և ռուսաստանյան իրավապաշտպան Սերգեյ Գրիգորյանցը, դեպքը տեղի է ունեցել շաբաթ՝ հուլիսի 7-ին։
Ս. Գրիգորյանը «Էխո Մոսկվի»-ին պատմել է, որ իրեն վրաերթի ենթարկած վարորդը դիմել է փախուստի, իսկ միջադեպի հետևանքով վնասվել է իր ոտքը։
Նա նաև չի բացառել, որ վրաերթը կարող է կազմակերպված լինել, իսկ վնասվածքը կխանգարի իր գրական աշխատանքին։
1975 թվականին Ս. Գրիգորյանցը հակախորհրդային քարոզչության համար ձերբակալվել էր Պետական անվտանգության կոմիտեի կողմից ու դատապարտվել 5 տարվա ազատազրկման։ Ազատ արձակվելուց հետո 1982-1983 թվականներին տարածում էր ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկություն։ 1983 թվականին կրկին ձերբակալվել է իր իրավապաշտպան գործունեության համար և դատապարտվել 7 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում։