211652_close_icon
views-count79595 դիտում article-date 22:08 09-07-2018

Վանաձորում նախկին ոստիկանի՝ «Մուլտիկ» մականվամբ որդին, ով հաճախակի էր խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, վթարի է ենթարկվել, իսկ տեղի ճանապարհային ոստիկանները ամեն անգամ աչք էին փակում նրա կատարած խախտումների վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը բազմաթիվ անգամ հորդորել է, որպեսզի վարորդները իրենց չհամարեն արտոնյալ և հանրապետությունում չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում օրինախախտները՝ անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից, վզի ու նստատեղի հաստությունից, ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենաները տեղափոխվելու են հատուկ պահպանվող տարածքներ։ Ցավոք, կան քաղաքացիներ, ովքեր իրենց համարում են արտոնյալ ու կարող են չարամտորեն խախտել երթևեկության կանոնները։ Վարորդը, եթե տրանսպորտային միջոցը վարում է առանց համարանիշի, ապա նա համարվում է օրինախախտ և նրան կարող են ենթարկել վարչական պատասխանատվության։ Եթե մայրաքաղաքում մասամբ նվազել է առանց համարանիշներով փողոցները չափչփող վարորդների թիվը, ապա մարզերում պատկերը բոլորովին այլ է։ Վանաձորում շատերը գիտեն «Մուլտիկ Ժիրայր» մականվամբ Ժիրայր Ղալայանին, ով կարող է վարել Opel մակնիշի 77 FF 776 համարանիշի ավտոմեքենան՝ վրայից հանելով համարանիշները։ «Մուլտիկն» այնքան է ընկել դերի մեջ ու այնքան վստահ է, որ իր հայրը՝ Արայիկ Ղալայանը, ով ոստիկանության թոշակառու է, ամեն անգամ իրեն ջրից չոր դուրս կբերի ու շատ հաճախ Վանաձորում փողոցները չափչփում է՝ ավտոմեքենայի համարանիշները հանած։ Երեկ՝ հուլիսի 8-ին, Վանաձորի «Ղշլաղի մոստ»-ի վրա բախվել են «Մուլտիկի» Opel-ն ու ВАЗ 2121 մակնիշի 90 ՍՕ 101 համարանիշի ավտոմեքենաները։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն վթարի վայրում հավաքված վանաձորցիներն ասում էին. «Լավ է՝ նախկին ոստիկանի անուղղելի որդին Opel-ը ջարդեց ու հիմա երևի որոշ ժամանակ էլ ականատես չենք լինի նրա կողմից մեծ վտանգ ներկայացնող ավտոմեքենա վարելուն, թե չէ, դրա լկտի ավտոմեքենա վարելու մասին լավ էլ գիտեն տեղի ճանապարհային ոստիկանները, սակայն հոր խաթեր աչք էին փակում»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր