211652_close_icon
views-count2818 դիտում article-date 14:46 10-07-2018

Նախագահ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Կանադայի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 10-ին, ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-կանադական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար եւ հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-կանադական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, ինչպես նաեւ անդրադարձել են հոկտեմբեր ամսին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր