211652_close_icon
views-count37798 դիտում article-date 20:44 11-07-2018

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են Нива-ն ու Mazda-ն.վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճաապարհի Ուշիի ոլորանների սկզբնամասում բախվել են Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի բնակիչ՝ 33-ամյա Դիանա Աղանյանի վարած Mazda 3 մակնիշի 35 PN 756 համարանիշի և Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ՝ 81-ամյա Ալբերտ Մանվելյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 QR 829 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նիվայի վարորդ Ա. Մանվելյանը, ում Օհանավանում ավելի շատ ճանաչում են «Բոյով Արամ» մականվամբ, տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նրան հիվանդանոց է ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը։ Դեպքի վայր են ժաանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Խաչիկ Խաչատրյանն ու Արամ Սահակյանը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Նիվայի վարորդը, ով շրջադարձ կատարելիս չի զիջել երթևեկելի ճանապարհով անցնող Mazda-ի վարորդին, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր