211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց. օպերատիվ են գործել Չարենցավանի շտապօգնության բժիշկներն ու Կոտայքի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count11905 դիտում article-date 16:37 15-04-2025
Այսօր՝ ապրիլի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Խաչիկ Հ.-ն իր վարած «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, ընկել է ձնասահքի մեջ, ապա չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառի: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով հղի կին է, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն: 
 
Օպերատիվ են գործել նշված բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասանատու Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հնարավոր է ձևակերպված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր