211652_close_icon
views-count2404 դիտում article-date 12:05 12-07-2018

«Հայ և լեհ ժողովուրդների բարեկամության հիմքը քրիստոնեական արժեքներն են». Էդուարդ Շարմազանովը պարգեւատրել է լեհ պատգամավորներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը hայ-լեհական կապերի ամրապնդման եւ Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակի կապակցությամբ հատուկ բանաձեւ ընդունելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար Լեհաստանի Հանրապետության սենատոր Յան Ժարին եւ Սեյմի պատգամավոր Թադեուշ Վոժնիակին հուլիսի 11-ին Վարշավայում հանձնել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալներ: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայ եւ լեհ ժողովուրդների դարերի քննություն անցած բարեկամությունը եւ երախտագիտություն հայտնել լեհերին՝ հայ համայնքի նկատմամբ հարյուրամյակներ շարունակ ցուցաբերած բարեկամական վերաբերմունքի համար: «Հայ եւ լեհ ժողովուրդների բարեկամության հիմքում ընկած են նախեւառաջ քրիստոնեական արժեքները, եւ մենք՝ որպես քրիստոնյա երկու պետությունների պատգամավորներ, պետք է պահպանենք ու զարգացնենք այդ արժեքները»,-նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր