2521 դիտում
15:54 12-06-2020
Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների հիմքը երկու ժողովուրդների միջև խոր վստահությունն է. Ռուսաստանի օրվա առթիվ նախագահ Սարգսյանը շնորհավորել է ՌԴ դեսպանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապի միջոցով զրուցել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Նախագահ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է դեսպան Կոպիրկինին, դեսպանատան անձնակազմին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին:
Գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանց հիմքը երկու ժողովուրդների միջև խոր վստահությունն է:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական համագործակցության տարբեր ուղղություններին, մասնավորապես նոր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ծրագրերին ու ներուժին:
Նախագահ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին` կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում ցուցաբերված մարդասիրական աջակցության համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված