4384 դիտում
14:40 12-07-2018
Դեյան Լովրեն. Մարդիկ պետք է ընդունեն, որ ես աշխարհի լավագույն պաշտպաններից եմ
Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դեյան Լովրենը ԱԱ-2018-ի կիսաեզրափակիչում Անգլիայի նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2018/07/12/1100581/]հաղթանակից[/url] (2:1) հետո գնահատել է իր և թիմի խաղը:
«Սա յուրահատուկ բան է ինձ համար: Մարդիկ ասում են, որ ես բարդ մրցաշրջան ունեցա, սակայն դրա հետ համաձայն չեմ: Ես «Լիվերպուլի» հետ հասել եմ մինչև Չեմպիոնների լիգա, իսկ այժմ հավաքականի հետ աշխարհի առաջնության եզրափակիչում եմ:
Կարծում եմ, որ մարդի պետք է ընդունեն, որ ես աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն եմ և սա հիմար խոսքեր չեն:
Լրացուցիչ ժամանակում ցույց տվեցինք, որ նույնիսկ հոգնածության դեպքում կարող ենք մեր ֆուտբոլը ցուցադրել: Սա մենք երբեք չենք մոռանա: Մարդիկ մեր երկրում երջանկությունից գժվում են: Սա պատմական պահ է:
Մենք 20 տարվա վաղեմության ռեկորդը գերազանցեցինք: Այժմ մենք ավելին անելու շանս ունենք, հուսով եմ, որ դա մեզ հաջողվի:
Մոդրիչը աշխարհի լավագույն կիսապաշտպանն է: Ես մենք հաղթենք աշխարհի առաջնությունում, նա պետք է ստանա «Ոսկե գնդակը», ասել է Լովրենը:
Նմանատիպ նյութեր
5520 դիտում
20:07 04-05-2018
Դեյան Լովրեն. Թող «Ռեալը» մեզանից վախենա
1326 դիտում
13:19 17-09-2021
Հայրենիքի պաշտպաններից հինգը կաշխատեն մաքսային ծառայությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2217 դիտում
10:50 22-11-2019
Հանրապետականները պետք է ընդունեն սխալը․ «Առավոտ»
Այս բաժնից
1435 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1855 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1750 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը