15735 դիտում
16:17 12-07-2018
Արաբկիր վարչական շրջանում շաբաթներ շարունակ ջուրն անխնա հոսում է փողոցով, իսկ թաղապետը «մատը մատին չի խփում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն տևական ժամանակ է՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան- Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում ջուրը անխնա հոսում է նոր վերանորոգված ասֆալտի տակից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչներն ասում են. «Էս վիճակն արդեն շաբաթներ է, սակայն պատկան մարմինները չեն բարեհաճում թերությունը վերացնել, չգիտենք էլ՝ ջուրը խմելու է, թե ոռոգման, ամեն դեպքում պատասխանատուները անուշադրության են մատնում մեր բազմաթիվ հեռախոսազանգերը:
Մեռանք Թեժ գիծ զանգելով, սակայն ոչ մի օպերատիվ արձագանք: Թողնես Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիրի թաղապետարանը ամպագոռգոռ հայտարարեն, թե նման դեպք տեսնելու ժամանակ կարող եք զանգահարել Թեժ գիծ: Զանգահարում ենք, բայց ինչ օգուտ»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+