211652_close_icon
views-count7310 դիտում article-date 23:03 12-07-2018

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին այս պահին խոսակցություն չկա. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը շրջադարձային է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում Բելգիայի Թագավարություն կատարած այցի արդյունքներն ամփոփելիս Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա, ըստ էության, առաջին շփումն է եղել: «Որևէ պարագայում առաջին շփումներից մեծ արդյունքներ ակնկալել ճիշտ չի, դրանք արժեքավոր են անքանով, որ տեղի է ունենում ծանոթություն: Նույնը կարող եմ ասել նաև իմ հանդիպումների մասին: Իհարկե, շատ լայն շրջանակ ստացվեց ծանոթությունների, և սա կարող ենք արձանագրել որպես այցի արդյունք: Որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, հրավերներ եղան, Հայաստան գալու պատրաստակամություններ արձանագրվեցին, մասնավորպես՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում: Այնպես որ՝ այցը կարելի է համարել ծանոթությունների, անձնական կապերի հաստատման այց»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Լրագրողների հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում, Նիկոլ Փաշինանը նշեց, որ այս պահին այդ մասին խոսակցություն չկա:

Նմանատիպ նյութեր