22832 դիտում
23:46 12-07-2018
Ադրբեջանի իշխանությունները կարող են վախենալ հայկական ժողովրդավարական պրոցեսներն իրենց մոտ տարածվելուց. ՀՀ վարչապետ
Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի մարդու իրավունքների, կոռուպցիայի, օրինականության ոլորտներում և փորձում է սահմանային սադրանքների միջոցով սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, գուցե վախ ունենալով, որ հայկական ժողովրդավարության ալիքը կտարածվի նաև Ադրբեջանում: Հուլիսի 12-ին Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մյուս կողմից՝ չեմ կարծում, որ որ հայկական ժողովրդավարության ալիքը կտարածվի նաև Ադրբեջանում, որովհետև այս գործընթացը մաքուր հայկական և մաքուր հայաստանյան գործընթաց էր, և որևէ միջազգային կոմունիկացիոն ուղիներ փնտրելն այդքան էլ ճիշտ չէ»,-ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ հեղափոխությունից հետո Ադրբեջանում հակաժողովրդական, օրենսդրական փոփոխություններ տեղի ունեցան, որոնք նաև մատնեցին Ադրբեջանի գործող նախագահի վախերը մեր պրոցեսների կապակցությամբ:
«Մեր ժողովուրդը Երրորդ հանրապետության պատմության մեջ ավելի միասնական երբեք չի եղել, և սա մի հնարավորություն է, որ մեզ կարող է ուժեղացնել, և մենք պետք է ի վիճակի լինենք այդ հնարավորությունն օգտագործել»,-հավելեց ՀՀ վարչպետը:
Նմանատիպ նյութեր
13498 դիտում
14:49 10-07-2020
Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից. Հայտարարություն
Այս բաժնից
916 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
901 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին