211652_close_icon
views-count3960 դիտում article-date 10:50 14-07-2018

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղձեր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Մեծարգո՛ պարոն Նախագահ, Ջերմորեն շնորհավորում եւ լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ եւ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դարերի խորքից եկող բարեկամությունը եւ այսօր մեր պետությունների միջեւ առանձնաշնորհյալ հարաբերությունները, առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա զարգացման եւ խորացման համար: Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերով կնպաստենք հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի ընդլայնմանը եւ համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը: Հայաստանը մեծապես կարեւորում է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության: Վերստին շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ` մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ եւ հաջողություններ, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց եւ բարօրություն»:

Նմանատիպ նյութեր