2476 դիտում
15:47 17-07-2018
Հակաիրավական պրոցեսների մեջ ներգրավված ցանկացած մարդ պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ. նախարար
Ցանկացած մարդ, լինի բժիշկ կամ այլ մասնագետ, եթե ներգրավված է հակաիրավական պրոցեսների մեջ, պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կոռուպցիոն բացահայտումներին, որոնցում ներգրավված են պաշտոնատար անձինք, բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ:
«Տեղյակ եմ, հուսով եմ՝ խրատ կլինի հակաօրինական պրոցեսների մեջ ներգրավված բժիշկներին և ոչ միայն նրանց: Նախկինում էլ այդպիսի դեպք բացահայտվել է, բայց ինձ զայրացնում է այն, որ նույնիսկ այս փոփոխություններից հետո, երբ կատաղի պայքար է գնում նման բարքերի, գումարով բանակից ազատելու երևույթների դեմ, էլի հայտնվում են մարդիկ՝ բժիշկներ, որոնք մտնում են այդ պրոցեսների մեջ: Դա է հիմնականում զարմանալին: Կոչ եմ անում որևէ բուժաշխատողի նման պրոցեսի մեջ չներգրավվել: Եթե նման քայլ կա, ապա պետք է պատժվի օրենքի ամբողջ խստությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արսեն Թորոսյանը:
Լրագրողների հարցին, թե բացի կոչից Առողջապահության նախարարությունն ինչ կոնկրետ քայլեր կձեռնարկի նման դեպքերը բացառելու համար, Արսեն Թորոսյանը նշեց, որ կաշառք վերցնելը բացառված է Քրեական օրենսգրքով, հատուկ ոչ մի քայլ չպետք է անել, իրենց գործողություններն ուղղված են օբյեկտիվությունը պահպանելուն:
«Եթե նորակոչիկի մոտ որևէ հիվանդության հետ կապված կասկած կա, կրկնակի հետազոտությունների անհրաժեշտություն կա, այսինքն՝ նա մի քանի փուլ պետք է անցնի, ապա մեր խնդիրն է բոլոր փուլերում օբյեկտիվությունն ապահովելը: Դա կարող է արվել թե կոնկրետ բժիշկների ընտրությամբ, թե նրանց արած գործը մեկ այլ մասնագետներով ստուգելով: Ոչ Պաշտպանության նախարարությունը, ոչ Առողջապահության նախարարությունն այլ բան չեն կարող անել: Եթե խախտվում է օրենքը, ապա դա պետք է հայտնաբերվի, և մեղավորը պատժվի: Մենք մեր մասով այնպես ենք անում, որ մարդկային գործոնից բխող ռիսկերը նվազեցվեն»,-հավելեց նախարարը:
Նմանատիպ նյութեր
1133 դիտում
17:58 14-03-2016
«Ապօրինի ծառահատումը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ». Տարոն Մարգարյան
7065 դիտում
23:53 11-01-2019
Փաստաբանի մեքենայի վրա թքողը պետք է ձերբակալվի եւ օրենքի ողջ խստությամբ պատժվի․ Ստեփան Դանիելյան
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»