211652_close_icon
views-count53311 դիտում article-date 18:57 17-07-2018

Լարված իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանում․ նոր բունտ է հասունանում գլխավոր բժշկի պաշտոնակատարի դեմ, ինչի արդյունքում տուժելու են հիվանդները

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, հուլիսի 17-ին լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում գտնվող, ժողովրդին հայտնի՝ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոգեբուժական հիվանդանոցի աշխատակիցների գրեթե մեծ մասը ի նշան բողոքի գործադուլ են արել մի քանի ժամ, դա հայտարարելով որպես նախազգուշացում։ Գործադուլը կապված է Առողջապահության նախարարի կողմից հոգեբուժական հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնակատար նշանակված Նարեկ Վանեսյանի դեմ։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ գլխավոր բժշկի պաշտոնակատարը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում աշխատակիցների նկատմամբ, շատ դեպքերում էլ անտեղի վիրավորական արտահայտություններ է անում մարդկանց հասցեին։ Աշխատակիցները [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին․ «Ինչ նշանակվել է մեզ մոտ պաշտոնակատար, լրիվ անառողջ մթնոլորտում է հայտնվել բուժհաստատությունը։ Մեզ մոտ բուժվող շատ հիվանդներ այնքան կասկածամիտ չեն, որքան տնօրենի նոր պաշտոնակատարը։ Տեղի-անտեղի վիրավորում է անգամ իրենից տարիքով ու աշխատանքային երկար տարիների փորձ ունեցող մարդկանց»։ [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու գլխավոր բժշկի պաշտոնակատարի տեսակետը խնդրի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր