47198 դիտում
16:55 18-07-2018
Նուբարաշենի հոգեբուժարանում արշալույսները չեն խաղաղվում. բժիշկները պահանջում են տնօրենի պաշտոնակատարի հրաժարականը, պաշտոնակատարն էլ այլ բան է ասում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նուբարաշենի հոգեբուժարանում վերջին օրերին կարգերն են փոխվել. տնօրենի նոր պաշտոնակատար կա, հետ7աբար, նոր պահանջներ ու նոր աշխատանքային մեթոդններ: Միայն թե դրանք աշխատողների սրտով չեն: Կարծում են, նոր ղեկավար Նարեկ Վանեսյանը իրենց նկատմամբ անմարդկային մոտեցում է ցուցաբերում:
Սանիտարների՝ հիվանդների տակդիրները փոխելու պահանջը դժգոհության առիթներից մեկն է: Նախկինում նման բան չեն արել. Վանեսյանն է նոր կարգերն իր հետ բերել: Նոր ղեկավարն էլ բացատրում է. իր տեսածից հետո չէր կարող նման պահանջ չներկայացնել:
«Տակդիր փոխելը ի պաշտոնե հիվանդապահի՝ սանիտարի պարտականությունն է»-, ասում է Վանեսյանը:
Պարզապես ստացվել է այնպես, որ այդ հաստիքում հիմնականում տղամարդիկ են աշխատում եվ ոչ թե կանայք. աշխատանքը ծանր է: Բայց դա չի նշանակում, որ հիվանդը պետք է տուժի: Աշխատակիցներն էլ վստահեցնում են. երբևէ որևէ մեկը նրանց նման պարտականությունների մասին չի ասել նույնիսկ աշխատանքի ընդունվելիս:
Այս և այլ պարտականությունների մասին չգիտեն, որովհետև մինչ այսօր չեն էլ տեսել իրենց աշխատանքային պայմանագրի օրինակը: Բայց դա չի խանգարել նրանց աշխատել առանց դժգոհությունների: Հիմա են դժգոհում, երբ նոր տնօրենը տեղի-անտեղի գիշերային այցեր է կազմակերպում: Ասում են՝ վերահսկողությունն իրենց վիրավորում է: Իսկ լարվում են, որովհետև նոր տնօրենը պահանջել է գիշերը չքնել: Սա աշխատողներին վիրավորում է:
1 բուժքույր և 2 սանիտար է գիշերային հերթափոխն իրականացնում. աշխատում են 24 ժամ, բայց հերթափոխը փոխում են յուրաքանչյուր 5 օրը մեկ: Վանեսյանն ասում է, եթե գործը դրանից չի տուժի ու եթե աշխատակիցները կերաշխավորեն, որ հերթով կքնեն, ինքը դեմ չէ, պարզապես հիվանդանոց գալու առաջին օրերին այլ բանի ականատես է եղել:
Նաև տնօրենի գիշերային շրջայցերը դուր չեն գալիս աշխատողներին: Դա ասում են, վնասում է և իրենց, և հիվանդներին:
Քնած հիվանդապահին է նոր ղեկավարը հիվանդանոցից դուրս հանել, այն էլ գիշերվա ժամը 4-ին: Անմարդկային է, կարծում են հոգեբուժարանի աշխատողները: Իսկ բուժանձնակազմից Վանեսյանը պահանջել է աշխատանքի ներկայանալ բժշկական համազգեստով: Որոշումը բարձրաձայնել է, երբ աշխատակիցներին սպորտային հագուստով է տեսել:
Նախարարության մարդասիրական օգնության կազմակերպությունից արդեն 260 բժշկական խալաթ են պատվիրել, ասում է Վանեսյանը: Կհատկացնեն անձնակազմին: Չի հերքում. գուցեև վերահսկողությունը շատ ավելի խիստ է իրականացրել, բայց դրանք միայն դրական միտուներ ունեն:
Աշխատողները, սակայն, չեն նահանջում, պահանջում են, որ Վանեսյանը հրաժարվի պաշտոնից: Ասում են հոգեբուժարանի տնօրենը պետք է հոգեբույժ լինի, որպեսզի հասկանա ոլորտի բոլոր նրբությունները, իսկ Վանեսյանը այլ ոլորտից է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+