3281 դիտում
13:07 18-07-2018
ԱՄՆ-ը և Ռուսաստանը կրճատում են իրենց միջուկային զինանոցները. Պետդեպ
ԱՄՆ-ը և ՌԴ-ն կատարում են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման ու սահմանափակման միջոցների մասին պայմանագրի (ՌՀՍՊ) գծով իրենց պարտավորությունները:
Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, տեղեկությունը հաստատել է ԱՄՆ Պետդեպը՝ հուլիսի 17-ին հրապարակելով երկու երկրների կողմից 2011 թվականի փետրվարի 5-ին ուժի մեջ մտած համաձայնագրին համպատասխան իրենց միջուկային զինանոցների կրճատման մասին տեղեկանքը:
Նրանում նշված Է, որ Ռուսաստանն ունի միջուկային սպառազինությունների՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների 527 օպերատիվորեն ծավալված կրողներ, ծանր ռմբակոծիչներ, սուզանավերում բալիստիկ հրթիռներ - և 1444 մարտալիցքեր դրանց վրա: ԱՄՆ-ը՝ 652 կրող և հազար 350 մարտագլխիկ:
Ամբողջությամբ վերցված՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների և սուզանվերում բալիստիկ հրթիռների ծավալված ու չծավալված արձակման կայանքների, ինչպես նաև ծանր ռմբակոծիչների թիվը Ռուսաստանում 779 Է, ԱՄՆ-ում՝ 800: Տվյալները բերված են 2018 թվականի փետրվարի 5-ի դրությամբ և արտացոլում են կողմերի ներկայացրած վիճակագրությունը։
Նմանատիպ նյութեր
963 դիտում
16:29 09-06-2015
Իրանի միջուկային հարցով համաձայնագիրը թափանցիկ է լինելու. ԱՄՆ Պետդեպ
1562 դիտում
14:24 20-08-2015
ՄԱԳԱՏԵ-ն կկարողանա հսկել Իրանի միջուկային օբյեկտների աշխատանքը. ԱՄՆ Պետդեպ
1416 դիտում
13:33 02-11-2015
Միջուկային գործարքը չի լավացնի Իրանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունները. Պետդեպ
Այս բաժնից
637 դիտում
10:22 01-02-2025
Ֆիլադելֆիայում շտապօգնության ինքնաթիռ է կործանվել
838 դիտում
23:11 31-01-2025
Ադրբեջանական SOCAR-ը դարձել է իսրայելական խոշոր գազային հանքավայրերից մեկի բաժնետեր
937 դիտում
20:30 31-01-2025
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը