211652_close_icon
views-count14770 դիտում article-date 18:41 18-07-2018

ՀՀ նախագահը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակել Մուշեղ Հարությունյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագել Մուշեղ Հարությունյանին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին։ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 13-ի ԲԴԽ-26-Ո-61 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Մուշեղ Հարությունյանին նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Նմանատիպ նյութեր