2587 դիտում
12:28 19-07-2018
Կառավարությունը 2 մարզիկների զորակոչից տարկետում տրամադրեց
Կառավարությունը այսօրվա նիստում որոշեց նավամոդելի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների կրկնակի չեմպիոն Բաբկեն Շահազիզյանին և բազկամարտի 2017 թվականի երիտասարդների Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների չեմպիոն Դավիթ Մադոյանին մինչև 2021 թվականի ամառային զորակոչը տարկետում տրամադրել:
Որոշման նախագծերը հաստատվեց կառավարության նիստում:
Ըստ հիմնավորման, մարզական արդյունքների հետևողական բարձրացումը կազմակերպված գործընթաց է, որը կընդհատվի և կխաթարվի, եթե պատանեկան և երիտասարդական տարիքում ինտենսիվ կերպով մարզված և որոշակի բարձր արդյունք ցուցաբերած մարզիկները պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում չստանան։ Հետևաբար` Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված լավագույն մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը կնպաստի սպորտի ոլորտի բնականոն գործունեությանը և բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը:
Նմանատիպ նյութեր
6476 դիտում
17:07 24-01-2019
Կառավարությունը զորակոչից տարկետման իրավունք տրամադրեց 27 քաղաքացու
3220 դիտում
14:36 06-02-2019
Կառավարությունը 5 երիտասարդի զինծառայությունից տարկետում տրամադրեց
2642 դիտում
13:07 09-07-2020
Կառավարությունը զինծառայությունից տարկետում տրամադրեց 19 աշակերտի
Այս բաժնից
745 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
769 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»