211652_close_icon
views-count9146 դիտում article-date 15:29 19-07-2018

Քիմ Քարդաշյանը 5 րոպեում 5 մլն դոլար է վաստակել իր նոր օծանելիքի վաճառքից առանց գովազդի վրա գումար ծախսելու

37-ամյա հայազգի դերասանուհի, մոդել Քիմ Քարդաշյանը իր կողմից թողարկած Kimoji Vibes, Kimoji Cherry և Kimoji Peach օծանելիքների վաճառքից 5 րոպեում 5 միլիոն դոլար է վաստակել: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ամենատպավորիչն այն է, որ Քիմը ոչ մի դրամ չի ծախսել օծանելիքները գովազդելու վրա, փոխարենն օգտագործել է սոցիալական մեդիայի ուժը: Նա օծանելիքների մասին պատմել է Instagram-ում, ինչպես նաև խնդրել է մտերիմ ընկերուհուն՝ դերասանուհի Դրյու Բերիմորին, գովազդի հարցում օգնել իրեն: Օծանելիքներից յուրաքանչյուրը վաճառվել է 45 դոլարով: Սա առաջին անգամ չէ, որ Քարդաշյանը մի քանի րոպեում մեծ գումար է աշխատում: Նախորդ տարի Քարդաշյանն իր օծանելիքի վաճառքից մեկ օրում 14 մլն դոլար էր վաստակել: [img]http://st0.shamshyan.com/editor/0040904001531997167999799.jpg[/img] [img]http://st0.shamshyan.com/editor/0161429001531997194713131.jpg[/img]

Նմանատիպ նյութեր