211652_close_icon
views-count1147 դիտում article-date 22:46 08-09-2023

Քիմ Քարդաշյանը կոչ է արել Բայդենին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ կանխելու նոր ցեղասպանությունը. aravot.am

Aravot.am-ը գրում է․ Քիմ Քարդաշյանը Rolling Stone պարբերականում հոդված է հրապարակել՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին օգնելու կանխել ևս մեկ ցեղասպանություն, այս անգամ Արցախում: «Մենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն ենք, և չենք ցանկանում ապագայում խոսել ևս մեկ ցեղասպանության ճանաչման կամ ոգեկոչման մասին»,- գրել է Քարդաշյանը:

Նա նկարագրել է Ադրբեջանի գործողությունները և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքը և շարունակել. «Անհատների, կառավարությունների և կառավարական կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի և Եվրամիության հավաքական լռությունը կամ անգործությունը հավերժացրել է ճգնաժամը: Ամեն անցնող օրվա հետ ավելի շատ կյանքեր են վտանգի տակ դրվում։ Ամերիկյան հարկատուների դոլարներն այժմ հեշտացնում են այս վարքագիծը՝ օտարերկրյա օգնություն տրամադրելով նավթով հարուստ երկրին: Տնտեսական պատժամիջոցների, Ադրբեջանին օտարերկրյա օգնության դադարեցման, Ադրբեջանում միջազգային իրադարձությունների (օրինակ՝ համերգների ու սպորտային միջոցառումների, ինչպիսիք են ֆուտբոլը և Ֆորմուլա 1-ը)  բոյկոտման և միջազգային դատարաններում դատավարությունների միջոցով մենք կարող ենք համատեղ արդյունքի հասնել, բայց այս գործընթացը չափազանց դանդաղ է ընթանում, իսկ ժամանակը սպառվում է: Որպես քաղաքացիներ՝ մենք կոչ ենք անում առաջնորդներին, ինչպիսիք են նախագահ Բայդենը, պետքարտուղար Բլինկենը և նրանց գործընկերները, որպեսզի անհապաղ դիրքորոշում ցուցաբերեն: Նրանք պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ առանց նախապայմանների բացելու միջանցքը»,- գրել է Քարդաշյանը:

Նմանատիպ նյութեր