211652_close_icon
views-count62529 դիտում article-date 18:49 19-07-2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով Ճանապարհային ոստիկանության մի խումբ բարձրաստիճան սպաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Այսօր՝ հուլիսի 19-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով մի շարք պաշտոնանկություններ են տեղի ունեցել Ճանապարհային ոստիկանությունում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ․ Օսիպյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Էվինյանը։ Վ․Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ստեփան Նազարյանն ազատվել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետի պաշտոնից։ Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արտակ Կարապետյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության Կոտայքի հաշվառման քննական բաժնի պետ Միքայել Աֆյանը։ Աշխատանքից ազատվել է նաև Ճանապարհային ոստիկանության Արմավիրի հաշվառման քննական բաժնի պետ Կարեն Մարտիրոսյանը։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության Գորիսի հաշվառման քննական խմբի պետ Արմեն Վարդանյանը։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել են Ճանապարհային ոստիկանության Իջևանի հաշվառման քննական խմբի պետ Արտաշես Գասպարյանը և Ճանապարհային ոստիկանության Վայքի հաշվառման քննական խմբի պետ Արթուր Մանուկյանը։ Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել է Ճանապարհային ոստիկանության հետքաննչական բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բոլոր ազատվածները ուղարկվել են Ոստիկանության կադրերի ռեզերվ։

Նմանատիպ նյութեր