2058 դիտում
12:56 20-07-2018
Կառավարության տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի ստեղծումը. ՀՀ վարչապետ
Հայաստանի նոր կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հեղափոխությունից առաջ ունեցել ենք տնտեսական համակարգ, որտեղ տնտեսական գործունեության առանձին ձևերը հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել, սահմանափակ թվով մարդիկ են հնարավորություն ունեցել համախառն ներքին արդյունքի ձևավորման մեծ բաժին ստեղծել: Ներառող տնտեսական համակարգի իմաստն այն է, որ այդ սահմանափակումները պետք է գոյություն չունենան, տնտեսական ոլորներն ու գործունեության ձևերը պետք է լինեն հասանելի»,- ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ դա չի նշանակում, թե այն մարդիկ, ովքեր գործել են այս կամ այն ոլորտում այլևս պետք է չկարողանան գործունեություն ծավալեն այլ ոլորտներում: Դա նշանակում է, որ մյուսները նույնպես պետք է ունենան այդ հնարավորությունը:
«Հաշվի առնելով, որ քաղաքական մակարդակում այս հարցը լուծված է իմ վարչապետ դառնալու առաջին իսկ օրից, և այս խնդրի լուծման համար քաղաքական խոչընդոտներ չկան, կառավարությունը նաև իր անելիքն է համարում ժամանակ առ ժամանակ ծանոթանալ իրավիճակին, մոնիթորինգ իրականացնել, տեսնել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում: Եթե դրանք չկան կամ դանդաղ են տեղի ունենում, կառավարությունը պետք է մտածի նոր գործիքակազմեր կիրառելու վերաբերյալ»,- ասաց վարչապետը: Նա ընդգծեց, որ Հայաստանի նոր կառավարությունը հակված է այս գործընթացն իսկապես իրականացնել հանդարտ, առանց ցնցումների՝ տնտեսական իրավիճակը չբարդացնելու համար:
«Ուզում եմ հստակ արձանագրել, որ մեր տնտեսական քաղաքականության հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի ստեղծմանն ուղղված ջանքերը: Ցանկացած միջազգային փորձագետ կասի, որ ներդրումային միջավայրի համար անհրաժեշտ են երկու պայման՝ անկախ դատական համակարգ և կոռուպցիայի բացակայություն: Մենք հետևողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որը, բնականաբար, առաջիկայում պետք է նաև ամրապնդվի նոր օրենսդրական փոփոխություններում, այդ թվում նաև հարկային օրենսգրքում, որի մասին բազմիցս հայտարարել ենք և որի շրջանակում պետք է լուծենք փորք և միջին ձեռնարկություններին ուժ տալու, աջակցելու քաղաքական խնդիրը»,- հայտարարեց կառավարության ղեկավարը:
Նմանատիպ նյութեր
1426 դիտում
18:03 23-12-2022
Իրապես անկախ դատական համակարգի կայացումն ունենալու է նաև տնտեսական մեծ էֆեկտ. Նիկոլ Փաշինյան
1165 դիտում
19:52 11-08-2024
Այս պայքարն ի բնե ճշմատության և ճշմարիտ մարդկանց պայքարն է․ Բագրատ Սրբազան
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
748 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»