211652_close_icon
views-count1209 դիտում article-date 19:38 30-08-2019

Կոռուպցիայի դեմ պայքարն ամրապնդում է մարդու իրավունքների համակարգը. Արման Թաթոյանը մասնակցել է ՀՀ վարչապետի նախագահությամբ տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստին

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է ՀՀ վարչապետի նախագահությամբ տեղի ունեցած հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստին: Նիստի ընթացքում Արդարադատության նախարարը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ լրամշակված նախագիծը: Այդ նախագծի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է 18 հիմնական նկատառում, որոնք գրեթե ամբողջությամբ ընդունվել են: Նիստի ընթացքում Արման Թաթոյանը խոսել է Ռազմավարությամբ նախատեսվող ինստիտուցիոնալ համակարգի մասին: Նա նշել է, որ Ռազմավարության նախագծի այս տարբերակը ենթարկվել է էական լրամշակման՝ կարեւորելով երաշխավորելը նախագծով առաջարկվող Հակակոռուպցիոն կոմիտեի անկախությունը քաղաքական որեւէ մարմնից կամ որեւէ տեսակի քաղաքական ազդեցությունից: Խոսքն առաջին հերթին վերաբերում է հանցավորության դեմ պայքարի ոլորտին: Ռազմավարությամբ նախատեսվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձեւավորվելու է ներկայում գործող քննչական մարմինների գործառույթների վերաբաշխման հիման վրա: Այս առնչությամբ Պաշտպանը կարեւորել է, որպեսզի խոշտանգման գործերը շարունակի քննել Հատուկ քննչական ծառայությունը՝ որպես անկախ քննչական մարմին: Պաշտպանը նաեւ խոսել է Ռազմավարությամբ նախատեսվող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ Մարդու իրավունքների պաշտպանի հարաբերակցության մասին: Նիստին քննարկվել է նաեւ հայտարարագրերի ներկայացման, Ռազմավարության ընդունման դեպքում դրա հիման վրա նախատեսված միջոցառումների հանրային իրազեկման աշխատանքների կարեւորությունը եւ այլն: Մարդու իրավունքների պաշտպանը կարեւոր է համարում իր մասնակցությունը Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստերին, ինչը հնարավորություն է տալիս անմիջական մասնակցությամբ ներկայացնել առաջարկներ երկրում կոռուպցիայի դեմ պայքարի հարցերի վերաբերյալ՝ հաշվի առնելով կոռուպցիայի համակարգային բացասական ազդեցությունը մարդու իրավունքների համակարգի եւ իրավունքի գերակայության վերաբերյալ: [b] ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր