7329 դիտում
14:24 20-07-2018
Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ: «Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկություն է հայտնել ինձ հետ քննարկելու որոշ հարցեր, ես նրան հրավիրել եմ կառավարական առանձնատուն, հյուրերի ընդունելության համար նախատեսված վայրը: Մենք նստել, զրուցել ենք, սուրճ ենք խմել: Արցախի հարցի վերաբերյալ ինքը փորձել է ինձ տալ տեղեկություններ, որոնք մտածել է, որ ինձ կարող է հայտնի չլինել: Դա շատ օգտակար զրույց էր, բայց նա ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ դեռևս հայտնի չէին: Այսինքն` այն, ինչ հայտնել է, ամեն ինչ հայտնի էր ինձ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ վարչապետ դառնալուց հետո հենց առաջին գործերից մեկը եղել է այն, որ ամբողջական տեղեկություններ է ստացել Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին: «Ես անգամ այդ հարցով հրավիրել եմ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին: Չեմ բացառում, որ ապագայում էլ նման հանդիպում լինի: Իսկ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը ներքաղաքական հարցերին անդրադարձ չի եղել»,-ասաց Փաշինյանը:
Հարցին, թե մտադիր չէ՞ հանդիպել նաև ՀՀ մյուս նախկին նախագահների հետ, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Առաջին նախագահը ցանկություն է ունեցել հանդիպելու: Եթե այլ ցանկություններ կլինեն հանդիպելու՝ ես կքննարկեմ: Ես այս պահին նման անհրաժեշտություն չեմ տեսնում, բայց չեմ բացառում, որ մի X պահի հնարավոր է նաև նման անհրաժեշտություն ծագի: Ես չեմ ասում՝ վայ, ես չեմ հանդիպի»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
601 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
442 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
952 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ