211652_close_icon
views-count2656 դիտում article-date 18:53 20-07-2018

Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Դեպի Հայք» ծրագրով Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին հանդիպել է «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին: Ողջունելով նրանց այցը հայրենիք՝ պաշտպանության նախարարը նշել է, որ չափազանց կարևորում է տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների շփումը պաշտպանական ոլորտի հետ։ Դավիթ Տոնոյանը երիտասարդներին ներկայացրել է հայկական բանակի կենսագործունեության և զարգացման առաջնահերթությունները, ընդգծելով, որ զինված ուժերի ուշադրության կենտրոնում ժամանակակից սպառազինության ձեռքբերումն է, մասնավորապես այնպիսի զինատեսակների, որոնք հայկական կողմին որակական առավելություններ կտան հակառակորդի նկատմամբ։ Նախարար Տոնոյանը նշել է, որ գործողությունների մի ամբողջ փաթեթ է իրականացվում զինծառայողների կրթության շարունակականությունն ապահովելու, առողջապահական կարիքները բավարարելու և սոցիալական ծրագրերը կյանքի կոչելու համար։ Որպես այս ուղղությամբ իրականացվող կարևոր նախաձենռությունների օրինակնախարարը նշել է զինծառայողներին բնակարանով ապահովելու ծրագիրը։ Պաշտպանության նախարարը երիտասարդներին տեղեկացրել է, որ զինված ուժերը շարունակում է ակտիվ գործակցել միջազգային կառույցների, դաշնակից և գործընկեր պետությունների հետ։ Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև սփյուռքահայ երիտասարդների՝ զինված ուժերի բարեփոխումներին և այդ շրջանակում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև սահմանային իրավիճակին վերաբերող հարցերին։ Հանդիպման ավարտին պաշտապանության նախարարը «Դեպի Հայք» հիմնադրամի նախագահ Սևան Կաբակյանին պարգևատրել է գերատեսչական մեդալով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր