3604 դիտում
20:38 20-07-2018
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել PwC-ի հայաստանյան ներկայացուցիչների հետ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել «Փրայսուոթերսհաուս Կուպերս Հայաստան» (PwC Armenia) ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Նալբանդյանի և հարկային բաժնի մենեջեր Անժելա Մեսրոպյանի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Մանե Ադամյանը, Ալբերտ Բաբայանը և Հակոբ Ավագյանը, Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, այլ պաշտոնատար անձինք։
Քննարկվել են Good Governance Fund-ի (Լավ կառավարման հիմնադրամ) շրջանակներում հնարավոր համագործակցության հարցերը։ Մասնավորապես, քննարկվել են կորպորատիվ կառավարման օրենսդրական բարելավման, որակի ենթակառուցվածքների ոլորտում հայաստանյան կառույցների կարողությունների զարգացման, ինչպես նաև ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի վերլուծության, արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության վերանայմանն ուղղված հարցեր։ Անդրադարձ է եղել Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի աշխատանքի բարելավմանը,Պետական գույքի կառավարման կոմիտեի կարողությունների հզորացմանն ու մի շարք այլ հարցերի։
Նմանատիպ նյութեր
1952 դիտում
17:44 17-07-2018
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Bitfury տեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչների հետ
3200 դիտում
17:55 31-07-2018
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Morganfield AG ընկերության ներկայացուցիչների հետ
2020 դիտում
19:54 06-06-2018
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել բրիտանացի գործարարների հետ