211652_close_icon
views-count18142 դիտում article-date 22:27 21-07-2018

Դավիթ Տոնոյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի. ՖՈՏՈՇԱՐՔ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 21-ին այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, շրջել մարտական հենակետերով, զրուցել դիրքապահ անձնակազմի հետ: Այնուհետև նախարար Տոնոյանը զորամասի ղեկավար կազմի հետ քննարկել է առաջնագիծը վերազինելու գործընթացի շարունակականությանը վերաբերող հարցեր և տվել հանձնարարականներ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողների խրախուսական նվերներ է հանձնել։ Հարավային զորամասերից մեկում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանային իրավիճակի, առաջնագիծը ինժեներական նոր լուծումներով հագեցնելու և անհրաժեշտ սարքերով համալրելու հետ կապված մի շարք հարցերի։ Այցի ընթացքում Դավիթ Տոնոյանը եղել է նաև Մեղրի համայնքում, որտեղ ավարտին է մոտենում սպայական շենքերի շինարարությունը։ Նախարարը շրջել է նորակառույց շինություններում, ծանոթացել պայմաններին, համապատասխան ծառայությունների ղեկավարների հետ քննարկել սպաների բնակավորման հարցերը։ Մեղրիում կառուցվող սպայական շենքերը շահագործման կհանձնվեն օգոստոս ամսին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր