211652_close_icon
views-count4246 դիտում article-date 16:59 23-07-2018

Փրկարար ծառայությունն անհրաժեշտության դեպքում կանցնի ուժեղացված հերթապահության. ԱԻ նախարար

Հուլիսի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանը զեկուցեց անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված արձագանքման միջոցառումների, անցկացված ու նախապատրաստվող ուսումնավարժությունների, քաղպաշտպանության սահմանամերձ հենակետերում իրականացվող վերանորոգման աշխատանքների և մարտական պատրաստության դասընթացների մասին: Ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ զեկույցները լսելուց հետո նախարար Ռոստոմյանն անդրադարձավ անցած շաբաթվա վերջին մայրաքաղաքում տեղի ունեցած խոշոր հրդեհներին՝ ՓԾ տնօրենին հանձնարարելով անհրաժեշտության դեպքում սահմանել արձագանքող ուժերի ուժեղացված հերթապահություն, խստորեն հետևել տեխնիկական միջոցների վերոնորգմանը՝ բացառելով դրանց անսարք վիճակում շահագործումը և ուշացումները դեպքի վայր, ինչպես նաև առաջարկ ներկայացնել հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմերի համալրման վերաբերյալ՝ հաշվի առնելով դրանց ծանրաբեռնվածությունը: ԱԻ փոխնախարարներին Հ.Ռոստոմյանը հանձնարարեց վերահսկել համակարգի ստորաբաժանումների շենք-շինություններում իրականացվող շինարարական աշխատանքների որակներին ու սահմանված ժամկետների պահպանմանը: Խորհրդակցության ընթացքում անդրադառնալով 2018 թ. երկրորդ կիսամյակում հանրապետությունում սպասվող խոշոր միջոցառումներին, ինչպիսիք են մայրաքաղաքի 2800-ամյակի տոնակատարությունները, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի և Սպիտակի երկրաշարժի 30-ամյակին նվիրված միջոցառումները՝ ԱԻ նախարարն ընդգծեց դրանց պատշաճ կերպով պատրաստվելու և անվտանգությունն ապահովելու խնդիրների հարցում հետևողական լինելու անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր