211652_close_icon
views-count2200 դիտում article-date 16:41 23-07-2018

34 ժամով կդադարեցվի Նոր Նորքի, Նորք Մարաշի, Ջրվեժի ու Բագրեւանդի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերանորոգման, ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 24-ի ժամը 9:00-ից մինչեւ հուլիսի 25-ի ժամը 19:00-ն դադարեցվելու է Նոր Նորք վարչական շրջանի, Նորք Մարաշ վարչական շրջանի 7-րդ, 13-րդ, Հովսեփյան փողոցների, Դավիթ Բեկի փողոցի հարակից տարածքների, ինչպես նաեւ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի եւ Բագրեւանդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման եւ գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր