34680 դիտում
14:21 29-04-2018
Կառավարության կազմի փոփոխության վերաբերյալ ոչինչ չեմ ասի, որ քննարկումներն անցնեն անկաշկանդ. Ն. Փաշինյանը՝ ՀՀԿ խմբակցության հետ հանդիպման մասին. Tert.am
Հիմա իրավիճակ է փոխվել, որովհետև ես պատրաստվում եմ որպես վարչապետի թեկնածու հանդիպել խմբակցությունների հետ, այդ թվում նաև ՀՀԿ-ի, և աշխատանքային ռեժիմով քննարկումներ կլինեն: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի հետ բանակցությունների ձևաչափին:
Ինչ վերաբերում է Կառավարության կազմին և հարցին՝ արդյոք կադրային փոփոխություններ լինելո՞ւ են, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իհարկե, իմ պատկերացումներն ունեմ, բայց այս պահին որևէ բան չեմ ասի, որպեսզի հանգիստ, աշխատանքային պայմաններում, առանց կաշկանդվածության բոլոր հարցերը քննարկենք»:
Փաշինյանը, խոսելով ԱԺ մեծամասնության՝ ՀՀԿ-ի քվեարկության մասին, հույս հայտնեց, որ բոլոր խմբակցությունները միասնական դիրքորոշում կունենան միասնական թեկնածուի շուրջ:
Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն կարող է անգամ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու դեպքում չհաստատել Կառավարության ծրագիրը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մենք դեմ չենք, պարզապես հիմա քաղաքական դաշտում նաև ընդդիմադիր գործընկերների կողմից հնչում են տեսակետներ, որ, եթե մենք խոսում ենք ազատ, արդար ընտրությունների մասին, ուրեմն պետք է ապահովենք հավասար պայմաններ բոլորի համար: Եթե մենք զգում ենք, որ այսօր ընտրությունների պատրաստ ենք, գուցե այլ քաղաքական ուժեր պատրաստ չեն զգում: Այս՝ ժամկետների հարցում կոմպրոմիս ու համաձայնություն հնարավոր է, բայց դրանք պետք է լինեն տրամաբանական»:
Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք ռեյտինգային համակարգը կփոխվի՞, ասաց, որ իր կարծիքով՝ մինչև ազատ, արդար ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է լրջագույն փոփոխությունների ենթարկել Ընտրական օրենսգիրքը, սակայն շեշտեց, թե այդ փոփոխությունները հապճեպ անել չի կարելի:
Հարցին՝ ՍԴ նախագահի փոփոխություն լինելո՞ւ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Նման հարցերի չեմ կարող անդրադառնալ՝ դա մեր օրակարգի հարց չէ և չգիտեմ՝ կլինի՞ մեր օրակարգի հարց, թե՝ ոչ»:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/04/29/Nikol-pashinyan/2674064]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1150 դիտում
15:15 03-11-2023
Եթե ադրբեջшնցիները Սյունիքով անցնեն մեր օրենքներով, ես վտանգ չեմ տեսնում․ ՔՊ պատգամավոր. Tert.am
Այս բաժնից
343 դիտում
16:29 30-10-2024
Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը. Աշոտյան
685 դիտում
15:15 30-10-2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս