Օգոստոսի 1-ից կմեկնարկի «Արժանի գործընկեր 2018»-ը․ կմասնակցի 13 երկիր
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ օգոստոսի 1-ից օգոստոսի 15-ը «Վազիանիի» ռազմական օդանավակայանում կանցկացվեն «Արժանի գործընկեր 2018» զորավարժությունները: Հաղորդում է [url=http://aliq.ge/pages/single_page/Լրահոս/180]aliq.ge[/url]-ն։
Նախարարի խոսքերով, միջազգային զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ավելի քան 3000 զինվորական:
«Եթե անցած տարի զորավարժություններին մասնակցում էր 7 երկիր, ապա այս տարի մասնակցություն կունենան ինչպես ՆԱՏՕ-ի անդամ, այնպես էլ գործընկեր երկրներ և ընդհանուր թիվը կկազմի 13 երկիր: Սա ևս մեկ անգամ հաստատում է ՆԱՏՕ-ի աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար»,- հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը: