51875 դիտում
23:45 23-07-2018
Հնարամիտ վարորդը սովետական համարանիշով սովետական Զապով շրջում է՝ ապակուն փակցրած վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմանկարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սովետական տարիներին, եթե մարդիկ «Զապ» մակնիշի ավտոմեքենա էին ունենում, ապա շատերը այդ մարդկանց կատակով ասում էին, հաստատ հայ կինոյի լեգենդ մեր սիրելի Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը իր ձեռքը դրել է քո գլխին, որ «Զապ»-ի տեր ես դարձել։ Երևի նկատի են ունեցել սիրված «Խոշոր շահում» ֆիլմը, երբ Գառնիկը, նույն ինքը Ֆրունզիկը, նույն ինքը Մ․ Մկրտչյանը վիճակախաղով «Զապ» էր շահել, ու էդ «Զապը» դերասանի համար դարձել էր պատուհաս։ Հիմա շատերին չի հետաքրքրի Զապ, Մոսկվիչ, Ջորի, Երազ, Պազ մակնիշի ավտոմեքենաները։ Հիմա շատերը կգերադասեին ունենալ Bentley, Lamborghini, Hummer, BMW X6, Mercedes, և այլ մակնիշի ավտոմեքենաներ։ Իհարկե կուզեին համարանիշներն էլ լինեին գոլդ։
Երեկ հուլիսի 23-ին Երևան - Հրազդան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում մայրուղին իրենով էր արել «Զապ» մակնիշի 85-80 АДР սովետական տարիներին արտադրված համարանիշներով «Զապը»։
Վարորդը երևի քաջ գիտակցում է, որ Ճանապարհային ոստիկաններն այդ համարանիշների համար իրեն կարող են վարչական պատասխանատվության ենթարկեն, ու որպես զրահաբաճկոն՝ ավտոմեքենայի հետևի ապակու վրա փակցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմանկարը։
Արդյոք վարորդը գիտի՞, որ վարչական պատասխանատվության ենթարկվելու դեպքում, ինքն ավելի շատ կտուգանվի, քան նրա վարած «Զապի» արժեքն է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
59734 դիտում
18:30 05-08-2017
26-ամյա վարորդը Ապարանում Mercedes-ով բախվել է «Գնթունիկ» սուպերմարկետի ապակուն՝ կոտրելով այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
17486 դիտում
12:03 24-01-2019
Վորոնեժում վթարի է ենթարկվել հայկական համարանիշով միկրոավտոբուս. վարորդը զոհվել է