211652_close_icon
views-count59737 դիտում article-date 18:30 05-08-2017

26-ամյա վարորդը Ապարանում Mercedes-ով բախվել է «Գնթունիկ» սուպերմարկետի ապակուն՝ կոտրելով այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Դավիթ Սիմոնյանը Ապարան քաղաքում իր վարած Mercedes C180 մակնիշի 35 AD 950 համարանիշի ավտոմեքենայով բախվել է «Գնթունիկ» առևտրի կենտրոնի ծաղկամանին, այնուհետև՝ հսկայական ապակուն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր