Հեղափոխությունից հետո քաղաքացիները սկսել են ակտիվ ահազանգել հարկային իրավախախտումների մասին․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ հեղափոխությունից հետո քաղաքացիները սկսել են ակտիվ ահազանգել հարկային իրավախախտումների մասին: Մասնավորապես, եթե անցյալ տարվա ընթացքում ընդամենը երեք ահազանգ է եղել ՀԴՄ կտրոն չտրամադրելու մասին, ապա հեղափոխությանը հետևած երկու ամիսների ընթացքում ՊԵԿ-ը 15 դիմում է ստացել:
Պետք է նշել, որ սա ևս բավական փոքր թիվ է, եթե նկատի ունենանք, որ հատկապես առևտրի խոշոր օբյեկտներում ՀԴՄ կտրոններ ընդհանրապես չեն տրամադրվում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]