211652_close_icon
views-count114483 դիտում article-date 17:57 11-03-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ ո՞վ էր կասկածելի տղամարդը «Կորեայի ձորում», ում մասին ահազանգել էին քաղաքացիները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ «Կորեայի ձորում» կասկածելի քաղաքացի կա։ Օպերատիվորեն նշված հասցե են ժամանել իրավապահ համակարգի աշխատակիցները, ովքեր մի քանի կմ տարածք հետախուզական աշխատանքներ են կատարել և որտեղ էլ հայտնաբերել են կասկածելի քաղաքացուն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ նա Արաբկիր վարչական շրջանի «Կորեայի ձորի» տարածքի պատասխանատու, ավագ տեսուչ Էրիկ Օհանյանն է, ով արդեն հանրության շրջանում ձեռք է բերել «ահ ու սարսափ» անունը, քանի որ «Կորեայի ձորում» նրա կողմից վերահսկվող տարածքում դադարել է փնթի քաղաքացիների կողմից շինարարական ու կենցաղային աղփ թափելու դեպքերը։

Այսօր հերթական անգամ, երբ Է․ Օհանյանը ստուգումներ է իրականացրել իր վերահսկողության  տարածքում, քաղաքացիների մոտ կասկած է առաջացել և ահազանգել են ու արդեն ժամանած իրավասու կառույցների աշխատակիցները պարզել են իրականությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Է․ Օհանյանի կողմից վերահսկվող տարածքում Երևանի քաղաքապետարանի ու Արաբկիրի թաղապետարանի շնորհիվ լուծվել է արտաքին լուսավորության խնդիրը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր