3341 դիտում
17:33 24-07-2018
Զինծառայողներն առաջնագծում ջրի խնդիր չունեն. Լևոն Մնացականյան
Արցախի հանրապետության պաշտպանական բանակի բոլոր մարտական դիրքերում ամեն օր ջուր է մատակարարվում: ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը այս մասին հայտարարել է մասին հուլիսի 24-ին լրագրողների հետ զրույցում:
«Մենք այսօր աշխատում ենք այն ուղղությամբ, որ մշտական հոսող ջուր լինի առաջնագծում: Ընդհանուր առմամբ, պաշտպանական շրջանների ջրամատակարարման աշխատանքների համար կազմվել է նախահաշիվ, որին տրվել է նաև մասնագիտական գնահատական: Այդ բոլոր հաշվարկները ներկայացրել ենք վերադասին»,- տեղեկացրեց ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և հավելեց, որ այսօր առաջնագիծ մատակարարվում է սովորաբար հատկացվող ջրի կրկնակի քանակությունը:
Նախարարը հավելեց նաև, որ շաբաթը մեկ անգամ հենց առաջնագծում զինծառայողները լոգանք ընդունելու հնարավորություն են ունենում:
Նմանատիպ նյութեր
84100 դիտում
14:47 24-07-2018
Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված զինվորական մեքենաները ՊԲ-ի հետ որևէ կապ չունեն. Լևոն Մնացականյան
3417 դիտում
10:52 05-06-2017
Արցախի ՊԲ-ն առաջնագծում հանդես է գալիս իրադրության թելադրողի դերում. Լևոն Մնացականյան
15545 դիտում
19:08 24-10-2017
Առաջնագծում այս պահին որոշակի լարվածություն կա. Լևոն Մնացականյան
Այս բաժնից
598 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
604 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր