1741 դիտում
13:17 26-07-2018
Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պաշտոնյաների զավակների զինվորական ծառայությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ կառավարությունը շարունակելու է հետևողական աշխատանքները զորակոչի ոլորտում չարաշահումներն արմատախիլ անելու ուղղությամբ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների զավակների՝ ժամկետային զինծառայության մեկնելու հարցին:
«Կա քննարկում, թե արդյոք այս թեման ուսումնասիրվում է: Այդ թեման ուսումնասիրվում է ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և գլխավոր դատախազության կողմից: Այս պրոցեսը չի կարող սահմանափակվել մեկ զորակոչով, դա զորակոչի ժամկետների հետ կապ չունի, ուսումնասիրություններն ամբողջական ընթանալու են: Ցավոք, զորակոչի ոլորտում դեռևս շարունակում ենք ունենալ չարաշահումներ, ընդհանրապես զարմանալի է, որ այսպիսի իրավիճակում գտնվող երկրում կարող են պաշտոնատար անձանց կողմից այսպիսի չարաշահումներ լինել: Հետևողականորեն աշխատելու ենք բոլոր չարաշահումներն արմատախիլ անելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ զարմանալին այն է, որ այսքան հայտարարություններից հետո նման դեպքերը շարունակվում են: «Թող որևէ մեկը չմտածի, թե մենք որևէ կետում որևէ պատճառով կկանգնենք: Կրկին հայտարարում եմ՝ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու: Միաժամանակ կարևոր է, որ որևէ քաղաքական հետապնդման մասին հայտարարություն այսքան բացահայտումների պարագայում չի հնչել, սա բացառիկ կարևոր արձանագրում է և ուզում եմ ասել, որ սա շատ կարևոր պրոցես է: Հույս ունեմ, որ դրանում մեր դատաիրավական համակարգը լրջագույն վերափոխումներ է ապրում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Տեսանյութը՝ [url=http://www.tert.am/am/news/2018/07/26/pashinyan/2751844]Tert.am[/url]-ի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4185 դիտում
19:50 24-05-2020
Նիկոլ Փաշինյան. Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18409 դիտում
09:42 02-09-2015
Արցախցին կռվի դաշտում պաշտպանեց իր և իր զավակների կյանքը, փրկեց իր և իր զավակների ապագան. Սերժ Սարգսյան
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1177 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1003 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը