3100 դիտում
23:01 26-07-2018
Սկսվել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի տեղակալին պաշտոնանկ անելու գործընթաց
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մի խումբ հանրապետականներ սկսել են երկրի գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենստայնին պաշտոնանկ անելու գործընթաց։ Նրանք Ռոզենստայնին մեղադրում են չարաշահումների և 2016 թ. ընտրություններում ռուսական ազդեցությունն ուսումնասիրող հատուկ հետաքննչական խմբին բավարար տեղեկություններ չհաղորդելու մեջ։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4501065.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Այն բանից հետո, երբ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզը հրաժարվեց հետաքննության գործում իր մասնակցությունից, հետաքննության ընթացքի պատասխանատվությունը հանձնվեց Ռոզենստայնին։
Ռոզենստայնը հատուկ հետաքննչական խմբի ղեկավարի պաշտոնում նշանակեց Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլլերին, որի թիմը մինչ այժմ մեղադրանքներ է ներկայացրել 32, այդ թվում նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական թիմում աշխատած մի քանի անձանց։
Արդարադատության նախարարության խոսնակը «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է, թե Ռոզենստայնին իմփիչմենթի ենթարկելու հոդվածների առնչությամբ նախարարությունը չունի մեկնաբանություն։
Նմանատիպ նյութեր
7029 դիտում
15:50 18-06-2016
ՀՀ նախագահը պաշտոնանկ է արել գլխավոր դատախազի տեղակալին
2719 դիտում
22:14 13-11-2020
Արամ Վարդևանյանը և Էրիկ Ալեքսանյանը դիմել են Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Գլխավոր դատախազի տեղակալին
Այս բաժնից
634 դիտում
10:22 01-02-2025
Ֆիլադելֆիայում շտապօգնության ինքնաթիռ է կործանվել
835 դիտում
23:11 31-01-2025
Ադրբեջանական SOCAR-ը դարձել է իսրայելական խոշոր գազային հանքավայրերից մեկի բաժնետեր
937 դիտում
20:30 31-01-2025
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը