211652_close_icon
views-count995 դիտում article-date 12:55 27-07-2018

«Երևանյան ամառ 2018». Երևանի քաղաքապետարանի փոխանցիկ գավաթի մրցաշարում հաղթող է ճանաչվել Աջափնյակի շախմատի թիմը

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2018թ. բակային մրցաշարում հաղթողի կոչման համար պայքարում էին մայրաքաղաքի վարչական շրջանների շախմատի թիմերը: «Շախմատային Երևան» անվանմամբ մրցաշարի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Աջափնյակ վարչական շրջանի թիմը, երկրորդը Կենտրոնի թիմն էր, իսկ երրորդ պատվավոր տեղում` Արաբկիր վարչական շրջանի շախմատիստները: Հաղթող թիմերի անդամները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային մրցաշարի 8 մարզաձևերում թիմային ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:

Նմանատիպ նյութեր